Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մամուլի հաղորդագրություն ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը՝ «Ռոբերտ Շուման» ինստիտուտում

Մամուլի հաղորդագրություն ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը՝ «Ռոբերտ Շուման» ինստիտուտում
25.09.2013 | 12:51

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները սեպտեմբերի 16-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցել են Եվրոպայի ժողովրդական կուսակցության կողմից կազմակերպված «Երիտասարդ առաջնորդներ 2013-2014» խորագրով ծրագրին, որն անցկացվում էր «Ռոբերտ Շուման» ինստիտուտում։ Երիտասարդական այս հավաքին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Խորվաթիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցեգովինայի 13 քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դասախոսում և իրենց փորձը երիտասարդներին ներկայացնում էին հայտնի պետական և քաղաքական գործիչներ։

Ծրագրի շրջանակներում երիտասարդ քաղաքական գործիչները ծանոթացել են հռետորաբանության նրբություններին, ժողովրդավարական ինստիտուտներին, կուսակցությունների կառուցվածքին, արժեքներին, գենդերային հավասարությանը, կոռուպցիոն ռիսկերին վերաբերող խնդիրներին։

«Ռոբերտ Շուման» ինստիտուտի հետ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության համագործակցությունը շարունակական է։ «Երիտասարդ առաջնորդներ 2013-2014»-ի մասնակիցները նոյեմբերի 11-15-ը կմասնակցեն ծրագրի 2-րդ փուլին՝ «Միջազգային և անվտանգության խնդիրները» խորագրով, իսկ հունվարի 20-24-ը՝ «Մարտահրավերները սոցիալ-տնտեսական կյանքում» խորագրով դասընթացին:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Դիտվել է՝ 2627

Մեկնաբանություններ